Մեր մասին

Հայաստանում «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ն հանդիսանում է արդյունաբերական պայթուցիկ նյութերի առաջատար արտադրող:

Մենք արտադրում ենք բարձրորակ էմուլսիոն պայթուցիկ նյութ «Armex»` համաձայն նորագույն տեխնոլոգիաների և ստանդարտների:

«Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ի գործարանը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում՝ այնպիսի խոշոր լեռնային ձեռնարկությունների հարևանությամբ, ինչպիսիք են Զանգեզուրի ՊՄԿ-ն, Ագարակի ՊՄԿ-ն և Կապանի բազմամետաղային հանքը, ինչպես նաև հանդիսանում է նման տեսակի միակ գործարանը Հայաստանի տարածքում:

Արտադրության ընթացքում մենք ուղղորդվում ենք ինչպես արտադրության ցիկլի և աշխատանքային պայմանների, այնպես էլ բնապահպանական ոլորտի անվտանգության սկզբունքներով:

Առավելագույն որակ

«Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ն Հայաստանի տարածքում մատուցում է հորատապայթեցման աշխատանքների իրականացման համալիր ծառայություններ:

Մեր որակյալ մասնագետները կընտրեն հորատապայթեցման աշխատանքների օպտիմալ համակարգ Ձեր իսկ խնդրի լուծման համար: