Ընկերության գործունեությունը

«Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ն գտնվում է Քաջարան քաղաքում՝ Սյունիքի մարզի «ԶՊՄԿ» ՓԲ Ընկերությանը պատկանող հանքավայրի վերին հատվածում: «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ն 2011 թ. գործարկել է գործարանը` տալով հետևյալ արտադրանքները՝ կապսուլազգայուն (առաջնային) էմուլսիոն պայթուցիկ նյութ Armex Power և Armex Power Plus, ոչ կապսուլազգայուն (երկրորդային) էմուլսիոն պայթուցիկ նյութ Armex, ինչպես նաև Anfo (հասարակ գրանուլացված) պայթուցիկ նյութ: Արտադրանքը իրագործվում է արտոնագրված տեխնոլոգիաներով:

Էմուլսիոն պայթուցիկ նյութ Armex-ը արտադրվում է երկու տարբերակով` լցնովի և պատրոնացված: Armex-ը հանդիսանում է ջրակայուն էմուլսիոն պայթուցիկ նյութ, որը նախատեսված է պինդ կարծրություն ունեցող հանքավայրերում կիրառելու համար, կարող է իրագործվել հատուկ պատրոններով և օժտված է բարձր պայթեցման հատկությամբ: Լցնովի Armex էմուլսիոն պայթուցիկ նյութի առաքումը պայթեցման վայր իրագործվում է ամերիկյան արտադրության հատուկ նշանակության խառնող-լցնող մեքենաների շնորհիվ: Էմուլսիոն կոմպոնենտները լցվում են առանձին տարրաների մեջ, որը ապահովում է անվտանգ բեռնափոխադրում: Հանքահորի մեջ պայթուցիկ նյութերի լցնելը տեղի է ունենում խառնող-լցնող մեքենայի շնորհիվ, վերջինս էլ ակտիվացնում է պայթուցիկ նյութը հանքահորում:

Կապսուլազգայուն Armex Power և Armex Power Plus նյութերը օժտված են մեծ աշխատանքային ուժով: Պատրոնացված Armex տիպի էմուլսիոն բոլոր նյութերը նախատեսված են ինչպես չոր, այնպես էլ ջրով լի հորերի համար, որը արտադրվում է տարբեր տրամագծի պատրոններով: Օժտված են բարձր տեխնիկական ցուցանիշներով. գլխավոր պայման հանդիսանալով՝ ծառայում է առաջին իսկ բարձր կարծրությամբ օժտված ժայռերի կոտրմանը:

Մեր արտադրանքի հումքի և աքսեսուարների մատակարարումը իրականացվում է աշխարհում հայտնի ընկերությունների շնորհիվ, ինչպիսիք են Orica (Շվեդիա), Nelson Brothers (ԱՄՆ), Tread Corporation (ԱՄՆ) և այլն: Մեր ընկերության արտադրանքը մեծ տեղ է գտել Հայաստանի այնպիսի լեռնահանքային ձեռնարկություններում, ինչպիսիք են «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն: «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ն նաև իրականացնում է պայթեցման աշխատանքներ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հանքավայրերում: Տարեկան հանքային ծավալները կազմում են շուրջ 10 000 000 խորանարդ մետր: