Հորատապայթեցման և պայթեցման աշխատանքներ հանքերում և հանքահորերում
«Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ն աշխատակիցների օպերատիվության և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ապահովում է տարվող աշխատանքների բարձր որակը և անվտանգությունը տարբեր փուլերում: Աշխատակիցների ճարտարագիտական հմտությունների շնորհիվ հանքարդյունաբերությունում, հաշվի առնելով երկրաբանական տեղանքը, ընտրվում են այնպիսի ծակման պարամետրեր, որոնք ապահովում են պայթեցման աշխատանքների անվտանգությունը: Արտասահմանյան արտադրության ծակող սարքերի շնորհիվ իրագործվում են տարբեր տրամագծերի (41-250 մմ) հորատման աշխատանքներ: Հորատապայթեցման և պայթեցման աշխատանքների ժամանակ օգտագործվում են բարձր որակի պայթուցիկ նյութեր և պայթուցիկ նյութը պայթեցնող միջոցներ: