Ընկերության Գործունեությունը

«Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ն գտնվում է ք. Քաջարան, Սյունիքի մարզի «ԶՊՄԿ» ՓԲ Ընկերության պատկանող հանքավայրի վերին հատվածում: «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ն 2011 թ. գործարկել է գործարանը` տալով հետևյալ արտադրանքները՝ 1.կապսուլազգայուն (առաջնային) էմուլսիոն պայթուցիկ նյութ Armex Power և Armex Power Plus, և ոչ կապսուլազգայուն (երկրորդային) էմուլսիոն պայթուցիկ նյութ Armex 750, ինչպես նաև Anfo (հասարակ գրանուլիացված) պայթուցիկ նյութ: Արտադրանքը իրագործվում է արտոնագրված տեխնոլոգիաներով:

Էմուլսիոն պայթուցիկ նյութ Armex 750 արտադրվում է երկու տարբերակով` լցոնված և պատրոնացված: Armex 750 հանդիսանում է ջրակայուն էմուլսիոն պայթուցիկ նյութ, որը նախատեսված Է կիրառել պինդ կարծրություն ունեցող հանքավայրերում, կարող է իրագործվել հատուկ պատրոններով և օժտված է բարձր պայթեցման հատկությամբ: Լցնովի Armex 750 էմուլսիոն պայթուցիկ նյութի առաքումը պայթեցման վայր, իրագործվում է հատուկ նշանակության խառնող-լիցքավորող ամերիկայն արտադրության մեքենաների շնորհիվ: Էմուլսիոն կոմպոնենտները լցոնված են առանձին տարրաների մեջ, որը ապահովում է անվտանգ բեռնափոխադրում: Հանքահորի մեջ պայթուցիկ նյութերի լցոնումը տեղի է ունենում խառնող-լցոնող մեքենայի շնորհիվ, վերջինս և ակտիվացնում է պայթուցիկ նյութը հանքահորում:

Կապսուլազգայուն Armex Power և Armex Power Plus նյութերը օժտված են մեծ աշխատանքային ուժով: Պատրոնացված Armex տիպի էմուլսիոն բոլոր նյութերը նախատեսված են ինչպես չոր, այնպես էլ ջրով լի հորերի համար, որը արտադրվում է տարբեր տրամագծի պատրոներով: Օժտված են բարձր տեխնիկական ցուցանիշնիրով. գլխավոր պայման հանդիսանալով ծառայում է առաջին իսկ բարձր կարծրությամբ օժտված ժայռերի կոտրմամբ:

Մեր արտադրանքի հումքի և աքսեսուարների մատակարաումը իրականացվում է աշխարհում հայտնի ընկերությունների շնորհիվ, ինչպիսիք են «Օրիկա» (Շվեցիյա), Nelson Brothers (ԱՄՆ), Tread Corporation (ԱՄՆ) և այլն: Մեր Ընկերության արտադրանքը մեծ տեղ է գտել Հայաստանում` այնպիսի լեռնահանքային ձեռնարկություներում, ինչպիսիք են «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, ինչպես նաև «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն, որը իրականացնում է պայթեցման աշխատանքներ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հանքավայրերում: Տարեկան հանքային ծավալները կազմում են շուրջ 10 000 000 խորանարդ մետր: